fbpx

Աշխատակիցների կամավորություն

Մոնթիբուս Գրուպը խրախուսում է իր աշխատակիցներին և մատակարարներին ակտիվորեն նվիրել իրենց կամավոր ծառայությունները այն տեղային ծրագրերին, որոնք ուղղված են համայնքի սոցիալական, մշակութային և կրթական կյանքի բարելավմանը: Այս ծրագրերը, նույնիսկ եթե դրանք աջակցվում են քաղաքական խմբի կողմից, չպետք է ունենան քաղաքական բնույթ, այլ պետք է լինեն բարեգործական, կրթական և մշակութային:

Մոնթիբուս Գրուպը որևէ կերպ չի արգելում կամ սահմանափակում  իր աշխատակիցների մասնակցությունը քաղաքական գործունեության կամ իրադարձության: Այնուամենայնիվ, աշխատակիցները նման գործողություններ պետք է իրականացնեն որպես անհատներ և ոչ թե որպես ընկերության ներկայացուցիչներ: Այդ իսկ պատճառով, քաղաքական գործնեությունը ընկերության ներքին քաղաքականության խախտում կհանդիսանա, եթե աշխատակիցը դրա ընթացքում կրում է ընկերության անունով կամ պատկերանիշով հագուստ: Խախտում է նաև քաղաքական իրադարձության ընթացքում ընկերության անունով կամ պատկերանշանով նյութեր բաժանելը:

Տես նաև

Կապվեք մեզ հետ

Միացեք մեր Ընկերությանը