Քաղաքացիական տնտեսության բնագավառում Մոնթիբուս Գրուպը զարգացնում է սառը ձևավորված պողպատե շինությունների, ջրի դյուրակիր աղազերծման և զտման համակարգերի, բարձր սննդային արժեք ունեցող ուտեստեղենի և այլ տեխնոլոգիաներ:
Մոնթիբուս Գրուպի գիտախումբը սերտորեն համագործակցում է ընկերության մյուս բաժինների հետ` նոր ապրանքատեսակներ մշակելու և արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիաները բարելավելու նպատակով: Այդ նոր ապրանքների արտադրությունը կլինի Հայաստանում և դրանք կբաշխվեն ամբողջ աշխարհում:
Մոնթիբուս Գրուպը ներկայումս զարգանում է ինքնուրույն, կամ թիմակցում է ընկերությունների, որոնք մշակում են նոր ռազմական տեխնոլոգիաներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում: